Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

ՀՅԴ-ն մտորում է՝ մնալ ՀՀԿ-ի՞, թե՞ դառնալ ԲՀԿ-ի կցորդը

Դաշնակցություն կուսակցության ներսում բավականին անհանգիստ են ներքաղաքական զարգացումների և հատկապես այդ զարգացումներին իրենց մասնակցության խնդիրների առումով: ՀՅԴ-ն վերջին ամիսներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին ակտիվ քննադատության է ենթարկում իշխանություններին ու հատկապես կառավարությանը: Կուսակցությունն այդ գործընթացում կարծես ոչ թե անկախ է, այլ սպասարկում է ԲՀԿ-ի ծրագրերն ու շահերը: Խնդիրն այն է, որ մեծ գործընթացների համար մարդկային և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչը, հասկանալի է, ՀՅԴ-ն չունի այնչափ, որքան ունի և օգտագործում է իրեն ընդդիմությունից ետ պահող և այլընտրանք համարող ԲՀԿ-ն: Իհարկե, այդ շահերը երբեմն համընկնում են:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այդ կուսակցությունում մտահոգություն կա, որ քաղաքական զարգացումների շրջանակում իրենք շարունակելու են մնալ ԲՀԿ-ի ստվերում: Այդ մտահոգությունը հատկապես սրվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռակա բանավեճի ժամանակ: ԲՀԿ-ն լինելով Ռ. Քոչարյանի հենարանը՝ ակնհայտորեն պաշտպանում էր երկրորդ նախագահին, և այդ կուսակցությունն այդ օրերին ավելի սրեց վարչապետին ուղղված քննադատությունները: ՀՅԴ-ն էլ այդ գործընթացում փորձում էր ԲՀԿ-ից ետ չմնալ՝ զուգահեռաբար մտահոգություն ունենալով, թե հաջողության հասնելու դեպքում իրենք կրկին կմնան ԲՀԿ-ի ստվերում:

Հայտնի է, որ քաղաքական դաշտում այդ երկու կուսակցությունները համարվում են Ռ. Քոչարյանին սատարող ուժեր: Եվ նկատելի է, որ երկրորդ նախագահը երբեմն փորձում է ակտիվ քաղաքական դրսևորումներ ցուցաբերել, որոնք պաշտպանվում են այս երկու կուսակցությունների կողմից: 2017-2018թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ Ռ. Քոչարյանը անձամբ կամ որևէ այլ թեկնածուի ետևից մասնակցելու է քաղաքական պայքարին՝ ունենալով այս երկու ուժերի աջակցությունը:

Այս պարագայում ՀՅԴ-ի մոտ ինչ-որ տեղ խանդի զգացողություն է առաջանում, թե նախկին նախագահի համար իրենցից որն է լինելու ֆավորիտը: Ճիշտ է, ՀՅԴ-ում կայացած ու գրագետ գործիչներն ավելի շատ են, կուսակցությունն ավելի փորձառու է, բայց տվյալ դեպքում մեծ գործոն է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ահռելի հարստությունը: ՀՅԴ-ում նույնիսկ վատ են զգում, որ իրենց 120-ամյա կայացած կուսակցական փորձով ստիպված են գնալ ԲՀԿ-ի ետևից՝ այն դեպքում, երբ այս կուսակցությունում չեն փայլում քաղաքական ունակություններով:

ՀՅԴ-ում մտահոգված են նաև, որ ինչպես Ռ. Քոչարյանի առաջին նախագահության շրջանում իրենք Հանրապետական կուսակցության ստվերում էին, այնպես էլ հետագա պայքարում կլինեն ԲՀԿ-ի ստվերում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս կուսակցությունում երբեմն քննարկում են, թե որն է իրենց համար ավելի ձեռնտու՝ լինել այս իշխանությունների հետ ու դառնալ ՀՀԿ-ի կցո՞րդը, թե՞ իրենց պայքարով աջակցել ԲՀԿ-ին ու լինել այդ կուսակցության կցորդը: Հենց այս պատճառով էլ այդ կուսակցության առաջնորդները երբեմն հանգրվանում են նախագահականում:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում