Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում է ունեցել Վիեննայի հարևանությամբ տեղակայված Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի տնօրեն և գործադիր քարտուղար Մարտին Կրոյտների հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Ողջունելով Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հիմնարար համաձայնագրին Հայաստանի միանալու քայլը՝ Մարտին Կրոյտները դեսպան Կիրակոսյանին ներկայացրել է վերջին տարիներին կազմակերպության գործունեության հիմնական հանգրվանները, կազմակերպած սեմինարների և նստաշրջանի արդյունքները:









































