Լոնդոնի համալսարանին առընթեր «Քինգս քոլեջ» ինստիտուտի գիտնականները մարդու մոտ հայտնաբերել են հանճարեղության գենը: NPTN անունով հայտնի գենի բարձր ակտիվությունը, որը պատասխանատու է գլխուղեղի գորշ նյութի համար, ընդլայնում է մարդու մտավոր գործունեությունը և նպաստում մտավոր ավելի մեծ ունակությունների զարգացմանը: Այս մասին գրում է BBC-ն:
Նշվում է նաև, որ հանճարեղ լինելը կախված է այդ գենի աշխատանքից:
«Մեր հետազոտողների խնդիրը մարդկանց մտավոր պոտենցիալում տարբերությունները գտնելն է: Մենք պարզել ենք, որ դա կախված է այն բանից, թե ինչպես է տեղի ունենում նեյրոնների միջև տեղեկության փոխանակությունը: Վերջինս որոշվում է NPTN գենի ակտիվությամբ»,- ասել է աշխատանքների ղեկավար Սիլվանա Դեզիվյերը:
«Հանճարեղությունը փաստացիորեն իրենից ներկայացնում է գլխուղեղի հաղորդակցման և տեղեկությունը մշակելու ունակություն»,- եզրակացրել է նա:









































