Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ն ուժերը չափեց Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 0:2 հաշվով` «Արքայական ակումբ»-ի հաղթանակով: Հիշեցնենք, որ առաջին խաղում Կարլո Անչելոտիի սաներն առավելության էին հասել 3:0 հաշվով:
Այսպիսով` «Ռեալ»-ը դուրս է եկել Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ:
«Ատելտիկո» – «Ռեալ»` 0:2
0:1, 0:2 Ռոնալդու (7’, 11մ, 16’, 11մ )








































