Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, վաղը` փետրվարի 11-ին, Գերմանիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի շրջանակներում մրցակցի հարկի տակ հանդիպելու է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ:
Գերմանիայի գործող փոխչեմպիոնի Twitter-ի պաշտոնական էջը հրապարակել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Ըստ դրա` Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային րոպեներից:
«Բորուսիա Դ». Ռոման Վայդենֆելլեր, Մարսել Շմելցեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մանուել Ֆրիդրիխ, Լուկաշ Պիշչեկ, Սեբաստիան Կել, Նուրի Շահին, Կևին Գրոսկրոյց, Հենրիխ Մխիթարյան, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, Ռոբերտ Լևանդովսկի:










































