Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կարգապահական կոմիտեն այսօր որոշում է կայացրել` կապված «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեի հետ:
Հիշեցնենք, որ աֆրիկացի ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Նորվիչ»-ի դեմ մրցավեճում (0:0) մրցակցի ֆուտբոլիստ Ռիկի վան Վոլֆսվինկելի հետ օդային պայքարում վերջինիս ծնկով ցավոտ հարված էր հասցրել: Տուրեին սպառնում էր 3-խաղյա որակազրկում: Սակայն նա պատիժ չի ստանա, քանի որ, ուսումնասիրելով դրվագը, ՖԱ-ի ներկայացուցիչները ֆուտբոլիստի կողմից միտումնավոր կոպտության դրսևորում չեն նկատել:
Ընդգծենք, որ Տուրեի որակազրկմանը կողմ էր «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով նշել էր. «Եթե նրան չպատժեն, ապա կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղադաշտում իրավունք ունի անելու նման բաներ, և չվախենալ հետևանքներից»:








































