Friday, 19 06 2026
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը

Ֆրանսիայի դեսպանն այցելել է գյուղնախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

Ողջունելով հյուրին` նախարարն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ու դրանք խորացնելու անհրաժեշտությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռենոն իրատեսական է համարել համագործակցությունն ավելի բարձր հիմքերի վրա դնելու հնարավորությունը՝ այս տարի Ֆրանսիայի Նախագահ Ֆ. Օլանդի ՀՀ նախատեսվող այցի շրջանակներում և Սերգո Կարապետյանին է փոխանցել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի Ֆրանսիա այցելելու մասին հրավերը:

Առաջարկելով այցելությունը կազմակերպել մինչև Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի այցը: Նա նշել է, որ այն հնարավորություն կտա առավել մանրամասն քննարկելու և նախանշելու գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ուղղությունները, որոնք կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահների հանդիպման օրակարգում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և խոստացել սեղմ ժամանակահատվածում ներկայացնել առաջարկություն՝ այցի հնարավոր ժամկետների և նախատեսվող հանդիպումների վերաբերյալ:

Դեսպանը հետաքրքրվել է նաև Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը (OIV) ՀՀ անդամակցության գործընթացով, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ փաստաթուղթը գտնվում է ՀՀ ներպետական ընթացակարգերի փուլում և անդամակցության հայտը շուտով կներկայացվի կազմակերպության գլխավոր տնօրենին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի դեռևս անցյալ տարվա առաջարկին ի պատասխան՝ դեսպան Ռենոն առաջարկել է աշնանը Հայաստանում կազմակերպել սեմինար` գյուղատնտեսության զարգացման ֆրանսիական մոդելն ըստ զարգացման փուլերի ներկայացնելու, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել այդ միջոցառմանը հրավիրել նաև Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում