Saturday, 06 06 2026
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը

Թուլությունը՝ օլիմպիադա

Սերժ Սարգսյանը փետրվարի 6-9-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ փետրվարի 7-ին ներկա լինելու Սոչիի օլիմպիադայի բացմանը: Սոչիի օլիմպիադայի բացումը բոյկոտեց արևմտյան քաղաքական հանրությունը: Զարգացած աշխարհի որևէ լիդեր այդպես էլ չհամաձայնեց մասնակցել պուտինյան օլիմպիադայի բացմանը՝ այդպիսով իր հստակ քաղաքական վերաբերմունքը ցույց տալով ՌԴ նախագահի վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը կամ հակաքաղաքականությանը, որը միտված է աշխարհում նոր բաժանարար գծերի առաջացմանը, խորհրդային կայսրության վերականգնմանը:

Այդ քաղաքականությունը հարվածի տակ դրեց նաև Հայաստանի ինքնիշխանությունը՝ ստիպելով Հայաստանի իշխանություններին հետ կանգնել եվրաինտեգրման կուրսից, Հայաստանի արտաքին քաղաքական, տնտեսական և անվտանգության խնդիրները դիվերսիֆիկացնելու կուրսից և հանձնվել Ռուսաստանին:

Այս ամենի հետևանքով Հայաստանը համաշխարհային պետությունների ընտանիքում հայտնվեց կամազուրկի դերում՝ մատնվելով գրեթե կատարյալ մոռացության և դիտարկվելով արդեն զուտ որպես տարածք, որի համար ընթանում է աշխարհաքաղաքական պայքար:

Սոչիի օլիմպիադայի բացմանը Սերժ Սարգսյանի մասնակցությունը այս գործընթացի շարունակությունն է: Պուտինի կամքի շրջանակում, Սերժ Սարգսյանը հիմա էլ նրան, այսպես ասած, ֆոն է ծառայում օլիմպիադայի բացմանը, այն երկրների առաջնորդների հետ, որոնց միջոցով ՌԴ նախագահը փորձում է ցրել միայնության ֆոնն ու ցույց տալ, որ շրջապատված է առաջին դեմքերով: Իրականում, սակայն, օլիմպիական այս բացումը, ըստ էության, էլ ավելի է ընդգծելու աշխարհից իզգոյացման փաստը և՛ Պուտինի, և՛ մնացյալ, այսպես ասած, առաջին դեմքերի համար: Եթե բանը վերաբերեր միայն առաջին դեմքերին, դա դեռ ոչինչ: Սակայն այստեղ պետությունների հարցն է, և այդ իզգոյացումը տվյալ պարագայում վերաբերելու է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանին, որի նախագահի դիրքերից էլ ներկայանում է նա միջազգային ասպարեզում:

Հետաքրքիր է նաև, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը երեք օր Սոչիում, այն դեպքում, երբ օլիմպիադայի բացումը մեկ օր է, նույնիսկ մի քանի ժամ: Համենայն դեպս, նրա որևէ այլ հանդիպման մասին որևէ տեղեկատվություն չկա: Հայաստանն էլ մարզական նշանակալից մասնակցություն չունի, որպեսզի ենթադրվի, որ Սարգսյանը հետևելու է հայաստանցի մարզիկների մասնակցությանը: Թեև չի բացառվում, որ Սոչի կատարելիք եռօրյա այցի ընթացքում փորձարկվելու է ընդամենը Կորեա կատարած առողջապահական այցի էֆեկտը: Թեև ընդհանրապես, դեռևս 2008 թվականի Պեկինի օլիմպիադայից էր պարզ, որ Սերժ Սարգսյանը թուլություն ունի նման խաղերի նկատմամբ: 2008 թվականին Հայաստանը ռուս-վրացական պատերազմի արդյունքում հայտնվել էր ծանր շրջափակման մեջ և խուճապային իրավիճակում, իսկ Սերժ Սարգսյանն ու նրա անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Պեկինում անվրդով օլիմպիադա էին դիտում և մի վայրկյան անգամ չմտածեցին այցն ընդհատելու և Հայաստան վերադառնալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում