ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին The New Yorker ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ վախենում է մնալ ժողովրդի հիշողության մեջ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտպանած անձ:
Հարցազրույցի ժամանակ Ջուլիանիին հարցրել են, թե արդյոք նա մտահոգված չէ, որ ի պաշտպանություն Թրամփի ասված խոսքերը միշտ չէ, որ ճշմարիտ են, և դա կդառնա նրա ժառանգությունը: Ջուլիանին մտահոգված է, որ ԱՄՆ-ում Թրամփի շահերի պաշտպանությունը «ռուսական գործ»-ով վատ կանդրադառնա իր երկարատև քաղաքական հեղինակության վրա:
«Վախենում եմ, որ այն կդրոշմվի իմ գերեզմանաքարին: «Ռուդի Ջուլիանի. Նա պաշտպանեց Թրամփին»: Չգիտես ինչու, ես չեմ կարծում, որ այդպես կլինի: Բայց եթե դա այդպես լինի, ի՞նձ ինչ: Ես մեռած կլինեմ»,- ասել է Ջուլիանին:
Նա նաև հավելել է, որ չի կարծում որ ինքը Թրամփի անունից խոսելիս երբևէ ստել է։









































