Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան հայտարարել են համատեղ կրիպտոարժույթ ստեղծելու իրենց ծրագրերի մասին՝ երկկողմ ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու շրջանակներում: Այս մասին հաղորդում է WAM-ը:
Թվային արժույթի ներդրման նպատակն է հնարավորություն ընձեռել հեշտացնելու անդրսահմանային վճարումները, ինչպես նաև տեխնոլոգիայի զարգացումը և կիբերանվտանգության գնահատման ռիսկերը: Կրիպտոարժույթի ներդրումից հետո կարող են օգտվել կենտրոնական և առևտրական բանկերը:
Երկու երկրները հայտարարել են նաև մաքսային ընթացակարգերի պարզեցման և համատեղ զորավարժությունների անցկացման մասին՝ ուղղված տարերային աղետների կամ ճգնաժամի դեպքում կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարման կայունության գնահատմանը: