Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Փեսայի հայտնությունը, կամ՝ որն է «Միքայել Մինասյանի փորացավը»

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն է խոսել, ընդ որում՝ երկար ու տևական դադարից հետո։ Նույնիսկ կարելի է ասել, որ սա Սերժ Սարգսյանի փեսայի եզակի հարցազրույցն է, որովհետև նա «ստվերային կարդինալի» համարում ուներ թե աներոջ նախագահության տարիներին և թե՝ հետո։ Միքայել Մինասյանն արձագանքնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ նախօրեին խորհրդարանում հնչեցրած ելույթին, որի ժամանակ վերջինս փաստարկված քննադատության է ենթարկել արտերկրում Հայաստանի մի շարք դեսպանների, ինչպես նաև ընդգծել է, որ տարիներ ի վեր դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ մարդիկ։ Այն, ինչի մասին խոսել է պատգամավորը՝ փաստարկված արտացոլված է ԶԼՄ-ներում․ համենայն դեպս՝ այդ թեմայով հրապարակվել են տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր հոդվածներ։

Միքայել Մինասյանն, ըստ էության, հակադարձել է Արման Բաբաջանյանին, իսկ ավելի ստույգ՝ կրծքով պաշտպանել է այն այլանդակությունները, որոնք իր աները՝ Սերժ Սարգսյանն, ու Ռոբերտ Քոչարյանն գործել են Հայաստանի դիվանագիտական կորպուսի հետ։ «Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց։ Այնպես որ, եթե արտաքին քաղաքական բլոկի նոր ուղին այդ ինստիտուտի վարկաբեկումից ենք որոշել սկսել, վախենամ` այս ոլորտում շատ հեռու չգնանք»,- ասել է Մինասյանը։

Հարցը բնավ հռետորական չէ ու ակտուալ է՝ ինչի՞ նկատմամբ է հարգանք պահանջում Միքայել Մինասյանը։ Թերևս՝ նաև իր աներոջ ջանքերով կրիմինալացված ու ռուսականացված, մասնագիտական որակներ չունեցող դեսպանների՞, որոնց ամեն քայլը հնարավորինս վարկաբեկել է Հայաստանը, անդառնալի հարված է հասցրել մեր երկրի միջազգային հեղինակությանը։ Սա՞ հանդուրժեր ու հարգեր Ազգային ժողովի պատգամավորը, ով ընդամենը նպատակ ուներ Հայաստանի իշխանության ուշադրությունը հրավիրել նախկինում տեղ գտած հոռի երևույթների վրա՝ ապագայում դրանք չկրկնելու նպատակով։

Ի դեպ, հայտնի ելույթից հետո՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, Արման Բաբաջանյանը որոշակի լոյալ շեշտադրումներով էր խոսել Միքայել Մինասյանի դեսպանության մասին։ Թերևս այս հանգամանքն է թևավորել նախկին դեսպանին՝ վերջինիս հաղորդելով անիմաստ էյֆորիկ տրամադրություններ։ Բաբաջանյանի հայտարարությունը կապ է ունեցել բացառապես Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Վատիկանի հայտնի պատարագի ու Հռոմի պապի հայաստանյան պատմական այցի հետ։

Սակայն Միքայել Մինասյանի այս հարցազրույցի նպատակն ամենևին էլ դիվանագիտական կորպուսը Արման Բաբաջանյանի ելույթից պաշտպանելը չէ, մանավանդ, որ այսօրվա իշխանությունները, մեծ հաշվով, ընդունում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի վերապահումներ։

«Իմ կարծիքով Հայաստանի ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել Աժ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետև, իմ ընկալմամբ, մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում։ Ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր։ Ի վերջո գոնե նախընտրական շրջանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանն» առանձնապես չխոսեցին այն մասին, որ իրենք ընդդիմություն են «Իմ քայլին»՝ հաստատաբար գիտակցելով ու զգալով մարդկանց տրամադրությունները։ Իսկ ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս»,- ասել է Միքայել Մինասյանը։ Այ, սա է Մինասյանի հիմնական «փորացավը»։

Նա նույնիսկ՝ ըստ էության, ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին, փորձելով ստվեր նետել խորհրդարանական ընդդիմության վրա՝ իր քաղաքական հավակնությունը լատենտ արտահայտելու նպատակով։ Արդ, ամենևին էլ սին չեն հասարակության մեջ տարածված խոսակցությունները, որ հին համակարգը փորձում է ռեստավրացվել, ռևանշի հասնել նոր դեմքերի, այդ թվում՝ Միքայել Մինասյանի միջոցով։

Սերժ Սարգսյանի փեսան, ըստ էության, քաղաքական հայտ է ներկայացնում՝ այդ նպատակով վարկաբեկելով խորհրդարանական այսօրվա ընդդիմությանը, հատկապես՝ «Լուսավոր Հայաստանին»։ «Կից ուժեր» արտահայտությունը, մեր կարծիքով, ավելի շատ բնութագրական է հենց Միքայել Մինասյանին ու նրա շուրջ համախմբված ուժերին, որոնք՝ լինելով քրեաօլիգարխիկ համակարգի կցորդը, փորձում են խորհրդարանից դուրս նոր ընդդիմություն ձևավորելու հայտ ներկայացնել։ Մեր հասարակությունը, սակայն, շատ հասուն է ու լավ հիշում է, թե Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ինչ պատմություններ կան կապված «Սաշիկների» ու «Միշիկների» հետ, ըստ այդմ՝ հակահեղափոխության նոր խայծը՝ եվրոպական փաթեթավորմամբ, հաստատ կուլ չի տալու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում