Վենեսուելայի ազգային ժողովը հայտարարություն է ընդունել, որով Նիկոլաս Մադուրոյին բռնակալ է ճանաչել, հաղորդում է Nacional-ը:
Ինչպես նշվել է, փաստաթուղթը ենթադրում է, որ գործադիրի որոշումներն ու գործողությունները անվավեր են ճանաչվելու:
Պատգամավորներից մեկի խոսքերով, խորհրդարանականները ղեկավարվել են Սահմանադրության 233-րդ հոդվածով և գտնում են, որ երկրի նախագահ պետք է լինի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն:
Ավելի վաղ, իրավիճակին տեղյակ երեք աղբյուր տեղեկացրել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոի թեկնածությունը որպես երկրի լեգիտիմ նախագահի:









































