«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի` Մանե Թանդիլյանին ծաղիկներ նվիրելու քայլին:
«Դա ջենտլմենական ժեստ էր, որ կինը, փաստորեն, պարտվեց տղամարդուն` էդ մոտեցումով: Ողջունում ենք, եթե էնպես լիներ, որ ինքը պարտվեր, մենք ինչ-որ ուրիշ բան կնվիրեինք նրան, բումաժնիկ կնվիրեինք կամ դուխի կտայինք»,- ասաց նա:









































