Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հիվանդանոցի բժիշկները հայտարարություն են տարածել, որ «Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով 1 ամիս գտնվում է կոմայում, աստիճանաբար ապաքինվում է:
Հանրահայտ գերմանացու վիճակն աստիճանաբար սկսել է կայունանալ ընթացիկ շաբաթվա սկզբից:
Ինչպես գիտեք, Շումախերը, ով ֆրանսիական Մերիբելում դահուկներով սահելիս ընկել էր և գլխով հարվածել քարին:
Հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո բժիշկները նրան երկու վիրահատության էին ենթարկել, իսկ մարմնի ջերմաստիճանն արհեստականորեն իջեցրել մինչև 35-ի՝ գլխուղեղի արյունազեղման պայմաններում նոր բարդացումներից խուսափելու համար: