«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ընդունում, որ իր թիմին համարում են Անգլիայի ընթացիկ առաջնությունում չեմպիոնության գլխավոր հավակնորդը:
«Ազնվականներ»-ը մրցաշարային աղյուսակում ներկա պահին ընդամենը 2 միավորով են զիջում առաջատար «Արսենալ»-ին, բայց պորտուգալացի մասնագետը չի կարծում, որ մայիսին նշելու է մրցանակի նվաճումը:
«Ես այդպես չեմ կարծում: Կարծում եմ` մենք պետք է շամպայն խմենք, քանի որ թիմն առաջադիմում է: Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել: Թիմն ու խաղացողներն առաջադիմել են, ուստի մենք ապագայում շամպայն խմելու լավ հեռանկարներ ունենք: Կարծում եմ, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում:
Մենք լավ ելույթներ ենք ունենում: Կարծում եմ, որ Անգլիայի Գավաթում «Սթոք»-ի դեմ վերջին մրցավեճը լավն էր 1:0 հաշվի պայմաններում: Խաղը հաջող էր` որակական ու անհատական տեսանկյունից: Մենք թիմային լավ աշխատանք կատարեցնիք: Երբեք չգիտես, թե ինչպիսին կլինի հաջորդ հանդիպումը, բայց իրականությունն այն է, որ մենք գնալով բարելավում ենք մեր խաղը, և թիմը խաղում է շատ լավ ֆուտբոլ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:








































