IDC միջազգային ընկերության զեկույցի համաձայն՝ Xiaomi ընկերությունը կրելի սարքերի շուկայում առաջատար է:
Ընկերությունը մեծացրել է կրելի գաջեթների մատակարարումները 91 տոկոսով: Ֆիրմայում ենթադրում են, որ առաջատար դառնալ օգնել է Xiaomi Mi Band 3 թևնոցը, որն այս տարվա մայիսին է թողարկվել: Նշվում է, որ շուրջ 50 մլն սարք է մատակարարվել: Եվս մեկ գործոն է դարձել կրելի սարքերը Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներ մատակարարելը:
Արդյունքում Xiaomi-ի մասնաբաժինը շուկայում 21.5 տոկոս է: Նրան հաջորդում են Apple-ը և Fitbit-ը՝ 13.1 տոկոս և 10.9 տոկոս ցուցանիշով համապատասխանաբար:









































