Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, հերքել է տարածված տեղեկությունները, որ իր որդին պատրաստվում է համալրել Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի կազմը:
Ավելի վաղ այդ տեղեկատվությունը հերքել էին թիմի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ու մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան:
Նշվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է 250 մլն եվրո վճարել «Բարսելոնա»-ին:
«Ես նույնպես նման խոսակցություններ եմ լսել: Իհարկե, չեմ կարող ասել, թե որտեղից են դրանք սկիզբ առել: Որդիս երկարաժամկետ պայմանագիր ունի «Բարսելոնա»-ի հետ և չի պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել»:



































