Լոնդոնի «Արսենալ»-ի ներկայացուցիչները Գերմանիա են մեկնել` «Շալկե»-ի ղեկավարների հետ թիմի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի տրանսֆերի շուրջ բանակցելու նպատակով:
Կողմերը բանակցում են արդեն մի քանի շաբաթ, բայց ոչ մի կերպ համաձայնության չեն հասնում ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքի շուրջ:
Արսեն Վենգերը մտադիր է 25-30 մլն ֆունտ վճարել, սակայն Դրաքսլերի պայմանագրով նախատեսված հրաժարագինը 37.2 մլն է կազմում:
Նշվումէ նաև, որ «Շալկե»-ն ցանկանում է պայմանավորվածության հասնել «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Լյուիս Հոլտբիի տրանսֆերի ձեռքբերման շուրջ, այնուհետև հայտնել գերմանացի ֆուտբոլիստի իրավունքների վերջնական արժեքը:






































