Սանկտ Պետերբուրգում անցկացվել է «Կոլիզեյ» մրցաշարը, որի գլխավոր մենամարտը գերծանրքաշայիններ Ալեքսանդր Եմելյանենկոյի և Դմիտրի Սոսնովսկու միջև դիմակայությունն էր:
Խառը մենամարտերի (MMA) կանոններով անցած մարտն ավարտվել է Սոսնովսկու հաղթանակով: Նա առաջին իսկ ռաունդում առավելության է հասել Եմելյանենկոյի նկատմամբ` տեխնիկական նոկաուտի ենթարկելով Ալեքսանդրին:






































