Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հեղափոխության գծի մեջ, կամ՝ ո՞ւմ է փնտրում Օսիպյանը թեկնածուների մեջ

Մեր այն ընթերցողները, որոնց գիտակցական կյանքի մի մասն անցել է սովետական շրջանում, կհիշեն, որ գոյություն ուներ, այսպես կոչված, ագիտպրոպ, որի շրջանակներում պետական կառույցները սպասարկում էին «միակ ու անփոխարինելի» կուսակցության քաղաքական գիծը։ Հիմա Հայաստանում բազմակուսակցականություն է, Սահմանադրությունն էլ ոչ մի առանձնահատուկ կարգավիճակ չի տալիս որևէ կուսակցության, սակայն հեղափոխությունը, դրական արժեքների հետ միասին, իր հետ բերել է ֆետիշացման որոշակի միտումներ, ինչն ինքնաբերաբար հանգեցնում է սովետական քաղաքական «մշակույթի» ռեստավրացիայի։

Օրինակ՝ որևէ բանական բացատրություն չկա, թե ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ինչ նպատակով է հանդիպումներ ունենում ռեյտինգային թեկնածուների հետ։ Վերջիններս օրենքի ուժով պետք է նպաստեն նորմալ քարոզարշավի ու ընտրությունների կազմակերպմանը, իսկ ոստիկանությունը պետք է միջամտի միայն այն պարագայում, երբ խախտվել է ԸՕ-ն, կամ թեկնածուները թույլ են տվել գործողություններ, որոնք աղերսվում են Քրեական օրենսգրքի հետ։

Ոստիկանապետն ու նրա ենթակաները հարկատուներիս հաշվին աշխատավարձ են ստանում իրենց անմիջական պարտականությունները կատարելու համար, օրենքով պատվիրակված լիազորություններ իրականացնելու նպատակով։ Ոչ մի օրենքով պատգամավորության թեկնածուների լիկբեզը չի մտնում Օսիպյանի ֆունկցիաների մեջ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ոստիկանապետը պարզապես ուզում է մնալ «հեղափոխական» գծի մեջ։

Այս տարվա ընթացքում Հայաստանում քրեածին վիճակի ակտիվացում է նկատվում, ու ոստիկանապետին ավելի շատ պետք է մտահոգի այս հարցը, իսկ ընտրությունները՝ միայն այնքանով, երբ ինչ-որ մարդիկ որոշեն օրենք խախտել։ Եթե Օսիպյանը թեկնածուներին «հեղափոխական» դասեր է տալիս իր կամքով, ապա նման ինքնագործունեությունը պետք է կանխվի նրա վերադասի, այսինքն՝ վարչապետի կողմից, եթե, իհարկե, պաշտոնապես չի հայտարարվում, որ թեկնածուները կամ նրանց զգալի մասը պոտենցիալ հանցագործներ են։ Իսկ եթե այդ «հանճարեղ» գաղափարի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ապա ավելի վատ, որովհետև քաղաքական հարթության վրա սովետից դրականը վերցնելու ոչինչ, ըստ էության, չկա։

Կա մոտավոր շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, բայց չկան փաստական ապացույցներ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման հայտարարություն է արել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշել է, որ ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ աշխատանք, որի ժամանակ ԱԱԾ-ի հետ գաղտնի հիմունքներով համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երևում։

«Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվել է տեղեկատվություն, սակայն, ցավոք սրտի, չի լինում փաստագրել, ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին, որովհետև մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն ու իրավապահ համակարգը ջանք չեն խնայելու այդ գործը բացահայտելու համար։ Իրենք շատ լավ պատրաստված են եղել ու հետք չեն թողել, որով կարող ենք մեղադրանք առաջադրել»,- շարունակել է Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը, ինչպես տեսնում եք, նշանակալի որևէ բան չի ասել, իսկ այս դեպքերում ավելի անկեղծ կլիներ լրագրողներին պարզապես ասել, թե այդ գործում նորություն չկա։ Այլապես ստացվում է, որ մի կողմից՝ ԱԱԾ տնօրենը խոստովանում է իր գերատեսչության անկարողությունը կամ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, մյուս կողմից՝ նախընտրական փուլում «տաք» է պահում հասարակությանը հուզող թեման։ Այս դեպքում նույնպես «հեղափոխական» գծի մեջ մնալու տրամաբանությունն է աշխատում։

Պետական մարմինների այս վարքագիծն առայժմ հասարակության կողմից չի «նկատվում», որովեհետև այդ «մանր» թերությունները ծածկվում են Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշով։ Սակայն այս ամենն իրականում փոշիացնում է Փաշինյանի հասարակական վստահության ռեսուրսը, ու վաղը կարող է այնպես ստացվել, որ հեղափոխությունից մնա միայն շաբլոնը՝ առանց բովանդակության։ Նույն սովետի պատմությունից նման մի բան հայտնի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում