«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ուղևորի հետ տեղի ունեցած միջադեպում «Աերոֆլոտի» օդաչուների մեղավորության հավանականությունը ամենափոքրն է », – հայտարարել է «Ռոստրանսնադզորի» ղեկավար Վիկտոր Բասարգինը:
Բասարգինն ասել է, որ «եթե կառուցենք բոլոր մասնակիցների շղթան, ապա ամենափոքրը «Աերոֆլոտի» մեղավոր լինելու հավանականությունն է», հաղորդում է TASS-ը:
Երեքշաբթի օրը Շերեմետևոյում մարդատար ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո թռիչքուղում հայտնաբերվել է տղամարդու դի: Ինքնաթիռի հարվածից տուժածը 25-ամյա Հայաստանի քաղաքացի է, որն արտաքսվել էր Մադրիդից:
Այս փաստով քրեական գործ է հարուցված:









































