Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակեյբը հայտարարել է, որ իր հաճախորդը պատրաստ է լսել բոլոր առաջարկները, սակայն այս պահին հավատարիմ է իր ներկայիս ակումբին:
«Յուրա Մովսիսյանը պատրաստ է լսել բոլոր լավ առաջարկները, սակայն այս պահին նա հավատարիմ է «Սպարտակ»-ին։ Ակումբի ղեկավարությունը լավ է վերաբերվում Յուրային:
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ակումբներ հետաքրքրվում են նրա ծառայություններով։ Իրավունք չունեմ հայտնել այդ ակումբների անունները: Փորձում եմ ավելի զգույշ լինել այդ առումով: Տեսնենք, թե ինչ կլինի ամռանը»,- Մակեյբի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը «Սպարտակ» է տեղափոխվել 2012 թվականի դեկտեմբերին։ Ռուսաստանի ընթացիկ առաջնության 19 տուրերում Յուրա Մովսիսյանը խփել է 12 գոլ: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 25 հանդիպումներում Յուրան 9 գոլ է հեղինակել:





































