Կատալոնական «Բարսելոնա»-ն մոտ է Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ համաձայնության գալուն՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերի հարցով:
Ինչպես հայտնի է, 2014թ. ամռանը «Բարսելոնա»-ից հեռանալու է իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը:
Bild-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը շուտով պայմանագիր կստորագրի «Բարսա»-ի հետ ու կատալոնական ակումբ կտեղափոխվի 2014թ. ամռանը: Տրանսֆերի արժեքը կկազմի 11.5 մլն եվրո:





































