Ֆրանսիական «Մոնակո»-ի կիսապաշտպան Ժերեմի Տուլալանը խոսել է հարձակվող Ռադամել Ֆալկաոյի վնասվածքի մասին:
«Մենք կորցրինք Ռադամելին: Դա ծանր հարված է «Մոնակո»-ի համար: Կարծում եմ` վնասվածքը լուրջ է: Այդ մասին տեղեկատվությունը հիասթափեցնող է»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի հարձակվողը վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի «Մոնտ դ՛Օր Ազերգ»-ի դեմ մրցավեճում:
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` Ֆալկաոն ստացել է ծնկի վնասվածք և, վատագույն դեպքում, կարող է բաց թողնել 2014թ. Աշխարհի առաջնությունը:








































