«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն այս անգամ չի ընդգրկվել ԲՀԿ ցուցակում, կշարունակի զբաղվել գիտա-մանկավարժական գործունեությամբ։
«Հիմա եկել է այնպիսի ժամանակաշրջան, որ ես հիմա ավելի ակտիվ պետք է զբաղվեմ գիտա-մանկավարժական գործունեությամբ։ Իմ որոշումն է, որ այս ընթացքում ես ավելի շատ տրվեմ բուհական աշխատանքին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Չի թաքցնում, որ սիրեց խորհրդարանական աշխատանքը, ասաց՝ երկրում ծառացած շատ խնդիրների է ծանոթացել և կարողացել բարձրացնել խորհրդարանական ամբիոնից։