Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մոտ ժամանակներս նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
«Զինագործներ»-ի հիմնական բաժնետերը՝ ամերիկացի գործարար Սթեն Կրոնկեն, ժամանել է Լոնդոն՝ 65-ամյա մասնագետի հետ ավարտին հասցնելու բանակցությունների վերջին փուլը:
Սպասվում է, որ ըստ նոր համաձայնագրի՝ Վենգերի տարեկան աշխատավարձը կկազմի 8 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մարզչի գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:









































