Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Զամիրա Հաջիևային, որը Լոնդոնի Harrods առևտրի կենտրոնում 16 մլն ֆունտ սթեռլինգ է ծախսել, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ Հաջիևան Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինն է, որը տվյալ պահին հայրենիքում ձերբակալված է: Նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ չափից շատ ծախսերի համար:
Հաջիևային անցած շաբաթ են բերման ենթարկել: Նրանից առգրավվել են նաև 400 հազար ֆունտ սթեռլինգ ընդհանուր արժեքով ոսկյա զարդերը:
Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությանը հետաքրքրում են նրա միլիոնանոց ծախսերը և Լոնդոնում շուրջ 15 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույքը: