ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի կողմից Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը:
Արարողության ընթացքում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի Համադաշնության նախագահը կարճատև զրույց են ունեցել:










































