Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Կայացել է Վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի կողմից համատեղ ձևավորած աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Վճռաբեկ դատարանում կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի կողմից համատեղ ձևավորած աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել աշխատանքային խումբ ձևավորելու համար` հույս հայտնելով, որ այն կաշխատի նպատակային և կկարողանա բոլոր հարցերը լուծել ի շահ հանրության: Մկրտումյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքային խմբի համար առաջնային պետք է լինի Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը օրենսդրական փոփոխությունների առաջարկը:

Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանում տարեկան քննվում է 90 հազար գործ` 230 դատավորի մասնակցությամբ: Քաղաքացիական գործեր քննող յուրաքանչյուր դատավոր տարեկան քննում է շուրջ 500 գործ, իսկ քրեական գործեր քննողների մոտ` շուրջ 100, մինչդեռ գոյություն ունի դատավորների ծանրաբեռնվածության գիտական հիմնավորում` ինչի համաձայն յուրաքանչյուր դատավոր կարող է քննել ամսական 15 գործ: Խնդիրն ավելի պարզ ներկայացնելու համար Արման Մկրտումյանը ներկայացրել է նաև եվրոպական երկրների դատավորների քանակային ցուցանիշը 100 հազար անձի նկատմամբ, ինչը Եվրոպայում կազմում է 21.3, մինչդեռ Հայաստանում ընդամենը 6.7 է:

Անդրադառնալով Վճռաբեկ դատարան ստացվող բողոքներին` Մկրտումյանը նշել է, որ թեև բողոքարկվող դատական ատյանների տոկոսը բավականին ցածր է` 5 տոկոս (տարեկան 4 հազար բողոք), սակայն այն պետք է քննվի Վճռաբեկ դատարանի ընդամենը 17 հոգանոց կազմով:

Այսպիսով` նա աշխատանքային խմբին հորդորել է օրենսդրական բարեփոխումների փաթեթը կազմելիս առավել ուշադրության արժանացնել դատավորների ծանրաբեռնվածության ներկայիս վիճակը: Կոչ է արել օրենսդրական բարեփոխումներ առաջարկելիս գտնել այնպիսի միջոցներ, որոնք կնպաստեն թեթևացնելու այդ ծանրաբեռնվածությունը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին` ընդունելության և դատական համակարգում առկա խնդիրներն ի շահ հանրությանը լուծելու պատրաստակամության համար: Զոհրաբյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է աշխատանքային խմբի`
Փաստաբանների պալատի կազմը և համոզմունք հայտնել, որ դատական իշխանության և փաստաբանական համայնքի համագործակցությունը արդյունավետ կլինի յուրաքանչյուր անձի համար:

Աշխատանքային խումբն առաջին նիստում որոշել է մշակել բարեփոխումների հայեցակարգ:

Աշխատանքային խմբի կազմը.

ՀՀ փաստաբանների պալատ
1. Արթուր Հովհաննիսյանին (արտոնագիր` 1732),
2. Սամվել Սիմոնյանին (արտոնագիր` 770),
3. Արմինե Ֆանյանին (արտոնագիր` 1262),
4. Դավիթ Հունանյանին (արտոնագիր` 1217):

ՀՀ վճռաբեկ դատարան
1. Մամիկոն Դրմեյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր
2. Ելիզավետա Դանիելյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
3. Արսեն Մկրտչյան
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
4. Կարեն Փոլադյան
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում