Մյունխենի «Բավարիա»-ի մարզչական շտաբը և ղեկավարությունը չեն պատրաստվում հրաժարվել թիմի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերի ծառայություններից: Այդ մասին է հայտնել ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը` նշելով, որ ֆուտբոլիստը մեծ դերակատարություն ունի մյունխենյան ակումբում:
«Այժմ ձմեռային դադար է և թերթերը շտապում են ինչ-որ հոդվածներ գրել: Բայց փաստն այն է, որ «Բավարիա»-ն գնող, ոչ թե վաճառող ակումբ է: Սրանով ամեն ինչ ասված է»,- նշել է գերմանական գրանդի ղեկավարը:
Հավելենք, որ տարածված տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով: Սակայն անձամբ Մյուլլերը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:









































