Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի կարծիքով` իր թիմն արժանի էր հաղթանակ տանել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում կայացած «Լևանտե»-ի դեմ արտագնա հանդիպմանը:
Այնուամենայնիվ, «կապտանռնագույններ»-ն ընդամենը մեկ գոլ խփեցին, իսկ խաղն ավարտվեց ոչ-ոքի:
«Ես չեմ կարող մեղադրել սաներիս: Մենք արժանի չէինք այս արդյունքին: Պարզապես, բախտը չժպտաց մեզ: Առաջին խաղակեսում վերահսկում էինք գնդակը, սակայն մեզ չէր հաջողվում սրություն հաղորդել գրոհների եզրափակիչ մասին:
Ինչևիցե, առջևում բազմաթիվ խաղեր ունենք: Անակնկալները շատ կլինեն: Երկրի չեմպիոնի տիտղոսի համար հավասար պայքար է ընթանում»,- Marca-ն մեջբերում է արգենտինացի մասնագետի խոսքերը:










































