Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի ելույթին՝ Վահե Գրիգորյանն ասաց. «Ձեր պատկերացումը խորապես սխալ է. անցումային արդարադատությունը արտակարգ դատարանների ստեղծումը չէ: Դա առողջացնում է այնպիսի իրավիճակի հետևանքները, որը Դուք էիք նկարագրում»: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետություն քարտեզագրում է իր կարիքները և այդ կարիքները լուծելու հնարավորությունը:
Վահե Գրիգորյանը նշեց. «Եթե ինձ հարցնեին, թե ես որպես ՍԴ դատավորի թեկնածու ո՞ր պառլամենտի առջև կնախընտրեի կանգնել՝ ա՞յս, որը արձակման եզրին է, թե՞ այն, որը գալու, իմ պատասխանը միանշանակ էր լինելու՝ ա՛յս պառլամենտի: Ընտրվելու դեպքում ես կնախընտրեմ հենց այս պառլամենտի կողմից ընտրվել, որովհետև այս պառլամենտը որոշակի քաղաքական համաձայնություն է նշանակում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































