Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը թեկնածուից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է 2013 թվականից ապրել Միացյալ Թագավորությունում, որտե՞ղ է այժմ նրա ընտանիքը, ինչպես նաև քաղաքացիության կարգավիճակի առնչությամբ հարց հնչեցրեց:
Ի պատասխան՝ Վահե Գրիգորյանն ասաց. «Ես ՀՀ քաղաքացի եմ և միշտ եղել եմ ՀՀ քաղաքացի, իսկ վերջնականապես մշտական բնակության եմ վերադարձել Հայաստան ընտանիքիս հետ 2018 թվականի մայիսին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































