Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ափսոսում է, որ թույլ է տվել թիմի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլին Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվել:
Իտալացի մասնագետը վստահ է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը օգուտ կբերեր «արքայական ակումբ»-ին:
«Կարծում եմ` մենք սխալվեցինք` թույլ տալով, որ Օզիլը հեռանա մեր ակումբից: Ցանկացած դեպքում, «Ռեալ»-ում գերազանց հարձակվողներ են խաղում: Չնայած, որ «արքայական ակումբ»-ից հեռացավ նաև Գոնսալո Իգուաինը, մենք դեռևս թիմի կազմը հզորացնելու կարիք չենք զգում»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































