Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է շրջանառվող լուրերը «Բարսելոնա» տեղափոխության մասին: Ներկայումս Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ:
«Շուտով որոշում կկայացնեմ ապագայի վերաբերյալ: Հարցը դեռ շարունակում է բաց մնալ»,- ասել է Գյունդողանը:
Նշենք, որԴորտմունդի ակումբի ղեկավարությունը ջանքեր է գործադրում ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար, սակայն ֆուտբոլիստը չի շտապում ընդունել իր ակումբի առաջարակը:








































