ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է կազակերպության պաշտոնական կայքում երկրպագուների քվեարկության արդյունքները` կապված 2013 թվականի խորհրդանշական հավաքականի հետ:
Ընդգծենք, որ այդտեղ չի հայտնվել կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
Երկրպագուների քվեարկության արդյունքում այսպիսի թիմ է ձևավորվել. Մանուել Նոյեր («Բավարիա»), Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Տիագու Սիլվա (ՊՍԺ), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Դավիդ Ալաբա («Բավարիա»), Գարեթ Բեյլ («Տոտենհեմ»/«Ռեալ»), Մեսութ Օզիլ («Ռեալ»/«Արսենալ»), Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ»), Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»), Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ):








































