Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է 30 մլն ֆունտ առաջարկել Լոնդոնի «Չելսի»-ին՝ բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի տրանսֆերի դիմաց:
Լուիսը հանդիսանում է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի գլխավոր տրանսֆերային նպատակը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն խաղաժամանակ չի հատկացնում պաշտպանին՝ բրազիլացուն զրկելով մեկնարկային կազմում ունեցած տեղից:








































