Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդերսոնը մարզական կարիերան կշարունակի «Ֆիորենտինա»-ում:
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «Յունայթեդ»-ը համաձայն է Անդերսոնի տրանսֆերը զիջել իտալական ակումբին:
Առաջիկա 2 օրերի ընթացքում բրազիլացին կմեկնի Իտալիա ու բուժզննում կանցնի, որից հետո պայմանագիր կստորագրի:
Ընթացիկ մրցաշրջանում Անդերսոնը «Յունայթեդ»-ի կազմում մասնակցել է 5 հանդիպման:



































