Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հասկանում է այն ֆուտբոլիստներին, ովքեր երազում են հանդես գալ Մադրիդի «Ռեալ»-ում կամ կատալոնական «Բարսելոնա»-ում:
Հիշեցնենքէ պորտուգալացի մասնագետը նախկինում աշխատել է կատալոնական ակումբում և գլխավորել «արքայական ակումբ»-ը:
«Եթե դու հարձակվող ես և խաղում ես այնպիսի ակումբներում, ինչպիսիք «Ռեալ»-ը կամ «Բարսելոնա»-ն են, ապա դու կարող ես 50 գոլ խփել մեկ մրցաշրջանում: Այդ թիմերը գրավիչ են ֆուտբոլիստների համար: Չի կարելի նրանց քննադատել դրա համար: Բայց եթե ես ֆուտբոլիստ լինեի, չէի լքի Անգլիայի Պրեմիեր Լիգան»,- ասել է Մոուրինյոն:









































