Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել մարզման ժամանակ:
Վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը չի կարող լիարժեք մարզումներ անցկացնել: Գերմանիայի փոխչեմպիոնները ներկայումս հավաք են անցկացնում Բելգիայում:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում «Բորուսիա»-ն կխաղա «Զենիթ»-ի դեմ: Թիմերի առաջին դիմակայությունը կկայանա Սանկտ Պետերբուրգում` փետրվարի 25-ին:








































