Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Որևէ մեկը չի ասել՝ արտահերթ չի լինելու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված։ Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց և վարչապետը հայտարարեց նաև, որ երկրորդ ռաունդ է սպասվում բանակցությունների, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից», – ասաց ԱԺ փոխնախագահը։









































