Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա թիմից, հաղորդում է Süddeutsche Zeitung-ը:
Եթե 23-ամյա ֆուտբոլիստը չհամաձայնի ակումբի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2015 թվականին, ապա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նա կարող է տեղափոխվել «Ռեալ», որը Գյունդողանի տրանսֆերն արդեն ձմռանը գնելու ցանկություն ուներ, բայց ակումբները համաձայնության չեն հասել:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Արքայական ակումբ»-ը պատրաստ է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց դորտմունդյան ակումբին առաջարկել հարձակվող Կարիմ Բենզեմայի իրավունքները:
Transfermarkt-ը Գյունդողանի տրանսֆերային արժեքը գնահատում է 27 մլն եվրո:








































