Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը խոսել է թիմի երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատայի մասին:
«Ալվարո Մորատան պետք է մնա «Ռեալ»-ում: Նա տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ է, ով կարող է դառնալ մեր թիմի ապագան: Նա ունակ է խաղադաշտում ցուցադրել իր ներուժը, սակայն դրա համար ժամանակ և գլխավոր մարզչի կողմից հղկում է անհրաժեշտ: «Ռեալ»-ը պատրաստ է այդ ամենը տրամադրել Մորատային: Որքան գիտեմ՝ նա ևս ցանկանում է մնալ ակումբում:
«Արսենալ»-ը ստիպված կլինի իր համար այլ խաղացող գտնել:Մենք չենք պատրաստվում բաժանվել մեր առաջատարներից»,- Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը:





































