Պաղեստինցու կինը, ում ամուսինը պատիժ է կրում իսրայելական բանտում, երեխա է ունեցել մաքսանենգ սերմնահեղուկի օգնությամբ: Ճիշտ է, սա առաջին ծննդաբերությունը չէ Արևմտյան ափի ընտանիքների շրջանում, որոնց ամուսինները բանտարկված են Իսրայելում, սակայն առաջին նման դեպքն է Գազայի հատվածում: Այս մասին Agence France-Presse-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է բանտարկյալների ասոցիացիայի ղեկավարը:
Բանտարկյալի կինը, ով բնակվում է Գազայի հատվածի հյուսիսային մասում, ծննդաբերել է հունվարի 8-ին:
«Սա հաղթանակ է բանտարկյալների համար, հայրանալու նրանց կամքի համար»,- ասել է ասոցիացիայի ղեկավարը:
Հաղորդվում է, որ Իսրայելի բանտերում գտնվող շուրջ 5000 պաղեստինցի բանտարկյալներ զրկված եմ ամուսնական հանդիպումներից:









































