Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերթական անգամ հայտարարել է, որ ակումբը չի ցանկանում վաճառել հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը:
«Մորատայի վերաբերյալ մեր ծրագրերը չեն փոփոխվել: Չենք պատրաստվում հրաժարվել Ալվարոյի ծառայություններից:
Ասեմ ավելին` նա չի խնդրել մեզ այլ ակումբ տեղափոխության մասին: Ես գոհ եմ Մորատայից»,- ասել է Անչելոտին:









































