Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է համասեռամոլ ֆուտբոլիստների մասին:
«Տարօրինակ է, որ ինձ զանգահարել են միայն համասեռամոլ ֆուտբոլիստների մասին հարց ուղղելու համար, բայց ես, այնուամենայնիվ, կպատասխանեմ:
Ինձ համար միևնույնն է՝ ում հետ է քնում այս կամ այն ֆուտբոլիստը: Կարևոր է այն, որ քիչ հարվածներ հասցնեն ոտքերիս: Ինձ ուրիշների անձնական գործերը չեն հետաքրքրում:
Անձամբ ես ունեմ ավանդական սեռական կողմնորոշում: Ստացվել է այնպես, որ նույնիսկ դատարանի ապացույց ունեմ այդ կապակցությամբ»,- Ռիբերիի խոսքերը մեջբերում է Global Sports-ը:








































