Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքքեյբը հայտարարել է, որ որ իր հաճախորդն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի փոխի ակումբային գրանցումը:
Հավելենք, որ Մովսիսյանը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 տուրերում 12 գոլով ռմբարկուների ցուցակի առաջին տեղը կիսում է «Ռոստով»-ի հարձակվող Արտյոմ Ձյուբայի հետ:
«Մովսիսյանի տրանսֆերի կապակցությամբ առաջարկներ եղել են, բայց ակումբը չի ընդունել դրանք»,- Մովսիսյանի գործակալի խոսքերը մեջբերում է «Р-Спорт»-ը:
«Յուրան «Սպարտակ»-ի առանցքային խաղացողներից է, և թիմը չի ցանկանում վաճառել նրա տրանսֆերը: Տեսնենք՝ ինչ կլինի տրանսֆերային պատուհանի մնացած հատվածում: Վերջին ամիսներին Մովսիսյանը գտնվում է գերմանական ու անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում»:









































