Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մտադիր է հրաժարվել թիմի 8 ֆուտբոլիստների ծառայություններից: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 50-ամյա մասնագետի «սև ցուցակում» են հայտնվել Ռիո Ֆերդինանդը, Նեմանյա Վիդիչը, Պատրիս Էվրան, Խավյեր Էրնանդեսը, Նանին, Անդերսոնը, Ալեքսանդր Բյուտները և դարպասապահ Անդրես Լինդեգորը:
Նման որոշում Մոյեսը կայացրել է այն բանից հետո, երբ թիմը վերջին 22 տարիներին առաջին անգամ պարտվել է 3 խաղերում անընդմեջ:
Հավելենք, որ Ֆերդինանդն ու Վիդիչն առաջիկա ամռանը կստանան ազատ գործակալի կարգավիճակ:








































