Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն խոսել է Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրում կայանալիք կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ խաղի մասին: Կոկեն ընդգծել է, որ կարևոր է այդ խաղից հետո նույնպես չթուլացնել տեմպն ու ցուցադրել բարձրակարգ խաղ:
«Իհարկե, այս պահին դա մրցաշրջանի ամենակարևոր խաղն է: Չի կարելի ասել, որ այդ խաղում հաղթանակի պարագայում կկատարենք մեր առաջադրանքը, քանի որ առջևում ամբողջ երկրորդ շրջանն է:
Կարևոր է միայն ամբողջ մրցաշրջանի արդյունքը: Եթե հաղթենք «Բարսելոնա»-ին, բայց հետո վատ խաղանք, ապա այդ հաղթանակն արժեք չի ունենք»,- հայտարարել է Կոկեն:
Հավելենք, որ խաղը կայանալու է Մադրիդում՝ «Ատլետիկո»-ի հարկի տակ:






































