«Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը կատալոնական թիմի և «Խետաֆե»-ի` Իսպանիայի Արքայական գավաթի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում կայանալիք հանդիպումից առաջ ներկայացրել է հետաքրքիր տեսանյութ:
2007 թվականին, նույն մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած այս 2 թիմերի մրցավեճում ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Ուշագրավ է, որ հենց հունվարի 8-ին կայանալիք առաջիկա խաղում է սպասվում արգենտինացի ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ, ով վնասվածքի պատճառով բացակայում է 2013 թվականի նոյեմբեր ամսից:








































